Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյան-Ալիև սինխրոն գրոհը մեծ թափով շարունակվում է: Վարչախումբը Առաքելական եկեղեցու դեմ սկսած գրոհը հասարակությանը փորձ է անում մատուցել, որպես այսպես ասած ներքին օրակարգ` իր տարբեր էլեմենտներով, ինչպես օրինակ, Սահմանադրության փոփոխության հարցը:
Եվ վերոգրյալի շուրջ պետք է մի քանի կարևոր դիտարկումներ անել:
Առաջին` ի հեճուկս վարչախմբի և նրա պարագլխի կողմից ահագնացող տոտալ կեղծիքի, մանիպուլյացիաների, չպետք է մոռանալ, որ եկեղեցու դեմ ողջ ճակատով այս գրոհը սկսվել է Կոկվկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի` հայ եկեղեցու դեմ հայտնի հայտարարություններով: Երկրորդ` ադրբեջանական մամուլն այս օրերին ուղղակի էքստազի մեջ է հայտնվել` ազգակործան պատուհասի հայտարարություններից հետո:
Երրորդ` այն որ եկեղեցու դեմ սկսված գրոհը ունի արտաքին թշնամական հետք, բնավ դավադրության ժանրից չէ:
Չպետք է մոռանալ, որ ի հեճուկս վարչախմբի կողմից մանիպուլյացիաների և ստի` Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը նույնպես թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջ է:
Չորրորդ` դավաճանը կուսակրոնության հարցը օրակարգ բերելով, ամեն կերպ փորձ է անելու մանիպուլացնել հանրությանը, որպեսզի հանրությունը չտեսնի այս ամենում թշնամական հետքը:
Հինգերրորդ` վերոգրյալ լրջագույն այս քարոզչական գրոհին հակազդելու համար, շարունակաբար պետք է շեշտել, ինչ պայմաններում և ինչից հետո է սկսվել այս գրոհը եկեղեցու նկատմամբ:
Եվ վեցերրորդ` հարցը այլևս ոչ միայն քաղաքական է, այլև գոյաբանական, հետևաբար դատապարտող հայտարարություններից զատ վաղուց արդեն գործողությունների ժամանակն է:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ